Enforcement.am տեղեկատվական համակարգից օգտվելը շատ պարզ է։ Կայքում գրանցվելուց, գնային փաթեթ ընտրելուց և վճարելուց հետո Ձեր առջև բացվում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի արդիական խմբագրությունը։ Օրենքի տեքստի ձախ մասում օրենքի բաժինների, ենթաբաժինների և գլուխների ցանկն է, որի միջոցով կարող եք անմիջապես գնալ դեպի օրենքի անհրաժեշտ հատվածը։
Օրենքի տեքստում այլ օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, ինչպես նաև հենց օրենքի փոփոխությունների մասին հիշատակումներն առանձնացված են ակտիվ հղումներով, որոնք բացվում են նոր պատուհաններում։
Եվ ամենակարևորը՝ օրենքի յուրաքանչյուր հոդվածից, հոդվածների յուրաքանչյուր մասից և կետից առաջ պատկերային տարբերանշաններով ներկայացված են (առկայության դեպքում) տվյալ դրույթի կամ հոդվածի վերաբերյալ քաղաքացիական և վարչական գործերով բոլոր երեք ատյաններում, ինչպես նաև սահմանադրական դատարանում ձևավորված դատական պրակտիկայի նյութերը՝ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտեր։ Բացի այդ, համակարգը պարունակում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի տեքստի հիմնական համահեղինակի՝ ի.գ.դ., փաստաբան Վահագն Դալլաքյանի հեղինակային մեկնաբանությունները օրենքի տարբեր դրույթների վերաբերյալ։ Նշված բոլոր փաստաթղթերի ցանկերը կրկին բացվում են առանձին պատուհանում, իսկ այդ ցանկերում ներկայացված են փաստաթուղթը նույնականացնող տվյալները և բուն փաստաթղթերը՝ առանձին ֆայլերի տեսքով։
